A
A
«Երևանի գինու օրեր» փառատոնին ներկայացվելու է գինու 1000-ից ավելի տեսակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանի գինու օրեր»-ը նշում է 10-ամյակը։ Հունիսի 5-7-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում կներկայացվի ավելի քան 1000 տեսակի գինի, կանցկացվեն համերգներ, մշակութային ծրագրեր, վարպետաց դասեր և գինեգործների շքերթ։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը դարձել է Հայաստանի կարևորագույն տուրիստական իրադարձություններից մեկը՝ տարեկան ներգրավելով հազարավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր երկրներից։ Նախորդ տարի փառատոնի տնտեսական շրջանառությունը կազմել է շուրջ 2,5 մլն դոլար։