A
A
300.000 ադրբեջանցի կբնակեցվի՞ Հայաստանում․ Արարատ Միրզոյանի պարզաբանումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Անմտություն է։ Ավելին ասեմ՝ մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է խոսում՝ կամ կրկնողը ուղղակի տարրական՝ ուղեղի բջիջների մասով չի հասկանում, թե ինչ է ասվում, որ չի լինելու նման բան։ Կամ երկրորդը՝ սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, անօգուտ սեղմել հասարակության ցավոտ կետերի վրա։
Ընդ որում՝ չգիտեմ՝ Էդ մարդը, որ անընդհատ կրկնում է այս անհեթեթությունը, իր շահերի տեսանկյունից որն է ավելի լավ պատճառ՝ Էն, որ կրկնում է, որովհետև չի հասկանում, թե էն, որ կրկնում է, որովհետև չարամիտ մտադրություն ունի»,- ասաց Արարատ Միրզոյանը։