«Բոլորին դեմ եմ»-ը «Ժողովրդի զահլեն տանելու քաղաքական ակցիա» է իրականացնում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ժողովրդին զահլեն այլևս չեն տանելու». այս կարգախոսով այսօր «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Ռադիոտան հարակից տարածքում իրականացրեց իր հերթական քաղաքական ակցիան։
Կուսակցության անդամները նույն հասցեում տեղադրեցին տակառի տեսք ունեցող կարմիր արձան, որի վրա փորագրված էր «Զահլա» բառը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այն խորհրդանշում է ժողովրդի համբերության բաժակը և իշխանությունների նկատմամբ կուտակված դժգոհությունը։ Նրանք արձանը ներկայացնում էին որպես «վերջին զահլեն», որը, իրենց ձևակերպմամբ, կառավարությունը հավանաբար տանելու է։
Արձանը կշռում է մոտ կես տոննա, իսկ բռնակները, որի միջոցով տեղադրվել է արձանը, բացակայում են։ Կուսակցության անդամների խոսքով՝ իրենք չգիտեն, թե արձանը քանի օր տեղում կմնա, բայց կարծում են, որ այն կսիրվի մարդկանց կողմից։
Ակցիայի վերջում մասնակիցներին միացան նաև երիտասարդներ, որոնք կրում էին Սարդ մարդու դիմակներ։
Մանրամասները՝ տեսանյութում։