Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ասելու՝ ես մասնակցեմ ընտրություններին, թե ոչ․ Վ․Բաբայան (տեսանյութ)

«Մենք մեզ տեսնում ենք խորհրդարանում, որովհետև ունենք այդ տվյալները։ Եվ որևէ մեկը բարոյական իրավունք չունի ասելու՝ ես մասնակցեմ ընտրություններին, թե ոչ, որ ձայն ենք փոշիացնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ պատասխանելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությանը վերաբերող հարցերին։

Վահան Բաբայանը հավատացնում է, որ անցկացրել են իրեն փակ հցումները և պարզել, որ իր ղեկավարած Ռեֆորմիստների կուսակցությունը հաղթահարելու է Ազգային ժողովում խմբակցություն ունենալու նվազագույն 4 տոկոսի շեմը։ Նա գտնում է, որ ընդդիմադիր դաշտի ֆավորիտ ուժերը՝ Սամվել Կարապետյանի հիմնած «Ուժեղ Հայաստան», Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն արդեն հասել են իրենց ընտրազանգվածի առավելագույն չափի վստահությանը և այն ավելացնելու տեղ չունեն։

Իսկ տարբեր սոցհարցումների համաձայն Հայաստանի ընտրողների շուրջ 40 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ կուսակցության օգտին է քվեարկելու կամ չի ցանկանում ասել, թե որն է իր ընտրյալ ուժը։ Վահան Բաբայանն ասում է, որ իրենց ընտրողները հենց այդ խմբերի մեջ են։

«Այդ ուժերն իրենց էլեկտորալ պատալոկին են հասել, և կարծում եմ, չկողմնորոշված հատվածը նրանց կողմը չի գնա։ Դա վերաբերում է և այդ երեք խոշորներին, և իշխանություններին»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։