Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Հրազդանում և Չարենցավանում (տեսանյութ)

«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել են Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներ։

Կուսակցության առաջնորդ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմակիցները շրջել են քաղաքների փողոցներում, հանդիպել քաղաքացիների հետ և ներկայացրել կուսակցության ծրագիրը։ Մարությանը նաև հիշեցրել է, որ «Նոր ուժ»-ի քվեաթերթիկը 5-րդ համարն է։

Կուսակցության ծրագրում ընդգրկված են եվրոպական ինտեգրացիան, օնլայն խաղատների արգելումը, բազմազավակ ընտանիքների աջակցությունը, անվճար բարձրագույն կրթությունը, հարկային բեռի թեթևացումը և հակակոռուպցիոն մի շարք նախաձեռնություններ։