Կարեն Դեմիրճյանի թանգարանում ելույթ ունեցան «Նոր անուններ» ծրագրի սաները
Աջակցիր «Ա1+»-ինԵրեխաների պաշտպանության օրվա նախօրեին Կարեն Դեմիրճյանի թանգարանում, ավանդույթի համաձայն, ելույթ ունեցան «Նոր անուններ» ծրագրի սաները՝ Նոնա Ոսկանյանի ղեկավարությամբ։
Համերգին մասնակցող երեխաների մեծ մասը միջազգային հեղինակավոր մրցույթների և փառատոնների մասնակիցներ ու դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ։ Նրանք ներկայացրին բազմաժանր երաժշտական ծրագիր՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Այսօր «Նոր անուններ» ծրագրի աշխատանքը շարունակում է Նոնա Ոսկանյանը՝ իր մասնագիտական փորձն ու նվիրումը ծառայեցնելով երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու զարգացմանը։
Նոնա Ոսկանյանը, շարունակելով Սիլվա Մեքինյանի ձևավորած ավանդույթները, այսօր ևս մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ աջակցում է երիտասարդ տաղանդների կայացմանը՝ ապահովելով ծրագրի շարունակական զարգացումն ու հաջողությունները։