Բացել լրահոսը Փակել լրահոսը
զբոսաշրջիկ
A A
Պաշտոնական

Հունվար - մայիս ամիսներին Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջային կոմիտեից հայտնում են․

Ռեկորդային արդյունք է գրանցվել նաև 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին։
 
Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
✅ Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։
✈️ Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն։