Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այս իշխանությունը Ադրբեջանին տվել է ամեն ինչ, հաջորդը լինելու է Հայաստան ադրբեջանցիներ տեղափոխելը (տեսանյութ)

Քաղաքական ուժերի առաջնորդների մասնակցությամբ եզրափակիչ բանավեճի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ գործող իշխանությունները «Ադրբեջանին տվել են ամեն ինչ»։

Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ նպատակը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումն է։ «Ներկայիս խաղաղությունը թույլ խաղաղություն է՝ ադրբեջանցիներով համեմված»,- ասաց նա։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նաև հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»։ Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանում արդեն կազմակերպվում են տարբեր քննարկումներ և ֆորումներ՝ նվիրված Հայաստան վերադառնալու թեմային։

Մանրամասները՝   տեսանյութում