Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մոսկվան ակնկալում է Փաշինյանի հետ առաջիկա տարիների ծրագրերի շուրջ քննարկումներ ունենալ․ Մ․Նահապետյան (տեսանյութ)

«Իշխանությունը համակարգված չարաշահել է վարչական ռեսուրսը, քաղաքական հետապնդումների և ճնշումների ենթարկել ընդդիմախոսներին, դիմել է մեդիամանիպուլիացիաների, կեղծիք է գեներացրել, ատելության խոսք է գեներացրել, ներհանրային թշնամանք է գեներացրել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։

Միքայել Նահապետյանն ասում է, որ ընդդիմությունը նույնպես ընտրախախտումներ է արել։ Նրա խոսքով՝ արժանահավատ կասկած կա, որ ընդդիմադիր ուժերն ընտրակաշառք բաժանելու փորձեր են արել, կիրառել են մարդկանց կամքի վրա ազդելու այլ մեթոդներ ատելության խոսք, մեդիամանիպուլիացաներ, իհարկե՝ էապես զիջելով իշխանության արածներին։

«Բայց ընտրությունների արդյունքների վրա ամենաշատն ազդել են իշխանության գործողությունները, երկրորդ տեղում՝ իշխանության անգործությունը և երրորդ տեղում նոր՝ ընդդիմության թույլ տված չարաշահումները»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ «Բոլորին դեմ եմ»-ը ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից մեկն է։ Բայց այն կուսակցություններից է, որը չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու նվազագույն 4 տոկոսը շեմը՝ ստացել է մոտ 21 հազար 500 ձայն։

Մանրամասները՝ տեսանյութում։