Շուտով միասին, բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյանի հարցազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը խմբագիրների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ջրբաժանի առաջ ենք կանգնած՝ կունենա՞նք հաջորդ հնգամյակում Հայաստան։
«Ես նույնիսկ չեմ ասում ուժեղ Հայաստան, թե՞ կունենանք Ադրբեջանի մարզ՝ Ադրբեջանի մարզպետով, ինչը հիմա մենք ունենք: Դրա համար մենք հրավիրում ենք համագործակցության բոլոր ընդդիմադիր ուժերին, որ միասին պայքարենք ու տանենք հաղթանակ: Ես վստահ եմ՝ հաղթանակը հեռու չէ, հաղթանակը մոտ է, դրա համար պետք է անենք ճիշտ քայլեր:
Առաջարկում եմ դիմենք ԱՄՆ ղեկավարությանը, Եվրոպայի կարևոր պետությունների ղեկավարներին, ՌԴ ղեկավարին, Չինաստանի ղեկավարին և հուսով եմ՝ այս երկրներից կունենանք արձագանք»,- նշել է նա:
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ նախատեսում են հրավիրել ընդդիմության ներկայացուցիչներին, ինչպես նաև այդ և այլ երկրների դեսպաններին ու միջազգային կառույցների ղեկավարներին, որպեսզի նրանք լսեն առկա մտահոգությունները։
«Շուտով մենք միասին, բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ցանկանում եմ կոչենք ուժեղ և վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում կկարողանանաք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին»,- հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։