Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Իրական բիզնես խնդիրներ, միջազգային փորձ և մրցակցություն․ ԶՊՄԿ-ն աջակցում է CaseKey 2026 ծրագրին (տեսանյութ)

Այս երիտասարդների մեծ մասը վաղն իսկ  կարող է ղեկավարել խոշոր ընկերություններ։ Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից ավելի քան 800 դիմորդ, որոնց միավորել էր  մեկ նպատակ՝ սովորել լուծել իրական բիզնես խնդիրները։

CaseKey 2026-ը պաշտոնապես մեկնարկել է։ Բազմաստիճան ընտրությունից հետո ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել 234 ուսանող, որոնք առաջիկա ամիսներին կանցնեն կրթական և մրցակցային ինտենսիվ ճանապարհ։

Այս տարվա ծրագիրն առանձնանում է միջազգային համագործակցություններով․ մասնակիցների հետ աշխատելու են աշխարհի առաջատար համալսարանների փորձագիտական թիմեր՝ հնարավորություն տալով ծանոթանալ միջազգային փորձին և ժամանակակից բիզնես կրթության մոտեցումներին։

Ամառվա ընթացքում մասնակիցները կստանան գիտելիքներ ռազմավարության, մարքեթինգի, ֆինանսների և բիզնես մոդելավորման ոլորտներում՝ աշխատելով իրական դեպքերի վրա և զարգացնելով գործնական հմտություններ։

Ծրագրի իրականացմանն աջակցում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկրորդ տարին անընդմեջ նախաձեռնության կողքին է՝ նպաստելով երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացմանը։

CaseKey 2026-ի ճանապարհն ավարտվելու է նոյեմբերին՝ Դիլիջանում կայանալիք եզրափակիչ փուլով, որտեղ լավագույն թիմերը կմրցեն հաղթողի կոչման համար։

Մանրամասները՝ տեսանյութում