Բացել լրահոսը Փակել լրահոսը
728334832_122184668828938431_2647612229855926566_n
A A
Պաշտոնական

Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ

Երկար սպասված շրջադարձ․աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 
«2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվեց նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900,72մ։
 
Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ»: