Բացել լրահոսը Փակել լրահոսը
728912932_2212547509499366_1485877471637548713_n
A A
Պաշտոնական

Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խորը դառնությամբ ու սրտի կսկիծով գուժում է դաշնակցական հավատավոր ու վաստակաշատ ընկերուհի, Հայ Օգնության Միության Հայաստանի հիմնադիր անդամ և Հայաստանի գրասենյակի երկարամյա տնօրեն, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի կնոջ՝ ընկերուհի Վեհանուշ Մարգարյանի
անժամանակ մահը։
 
Ընկերուհի Վեհանուշը տասնամյակների անձնվեր ու անդուլ աշխատանքով, հայրենանվեր գործունեությամբ և բարձրագույն արժեքներին հավատարմությամբ դարձավ հայ կնոջ և նվիրյալ ընկերոջ անկրկնելի օրինակ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սրտակցում և իր զորակցությունն է հայտնում Մարգարյանների ընտանիքին, հարազատներին և գաղափարակից ընկերներին։
 
Ըներուհի Վեհանուշ Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երեքշաբթի` հունիսի 23-ին` ժամը 17:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
 
Վերջին հրաժեշտն ու հուղարկավորությունը` չորեքշաբթի` հունիսի 24-ին` ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց։
 
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին