Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-06-25_18-22-58
A A
Պաշտոնական

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին հաստատել է նրա փաստաբան Լիանա Գասպարյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Ալեքսանյանը կալանավորվել էր նախընտրական հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կասկածով։