A
A
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ
Աջակցիր «Ա1+»-ինՍուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ, հայտնում են թեմից․
«Սիրելի՛ հավատացյալներ, սիրով տեղեկացնում ենք՝ հունիսի 27-ին կտոնվի Վարդաբլուր գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը:
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Վարդաբլուր կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը ու կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին: Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 15:30»: