«Ուժեղ Հայաստան»-ը Լոռիում 5 երեխա ունեցող ընտանիքներին բնակարաններ կնվիրի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» դաշինքը կկատարի նախընտրական խոստումն ու բնակարաններ կնվիրի այն ընտանիքներին, որտեղ կծնվի հինգերորդ երեխան՝ այն համայնքներում, որտեղ քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը։ Այս մասին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել է դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը կմեկնարկի Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում (ներառյալ՝ Ստեփանավան, Գյուլագարակ համայնքները, Ագարակ, Կուրթան գյուղերը)։
«Ընտրություններից առաջ մենք խոստացել էինք, որ Հայաստանում պետք է գործի ծրագիր, որով ամեն ընտանիք, որտեղ ծնվում է հինգերորդ երեխան, բնակարան կստանա։ Այն տարածաշրջաններում, որտեղ ստացել ենք մեր հայրենակիցների գերակշիռ մասի աջակցությունն ու վստահությունը, մենք մեկնարկում ենք այս ծրագիրը»,- հայտարարել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։