Փաշինյանը կոնկրետ տեխնոլոգիայի կամ հզորության վերաբերյալ վերջնական որոշում չներկայացրեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդյոք Հայաստանի էներգետիկ պահանջարկի հնարավոր աճը կարող է հանգեցնել նոր ատոմակայանի վերաբերյալ նախկին մոտեցման փոփոխության, մասնավորապես՝ փոքր մոդուլային ռեակտորների փոխարեն ավելի մեծ հզորության կայանի կառուցման տարբերակի քննարկմանը։
Վարչապետ Փաշինյանը կոնկրետ տեխնոլոգիայի կամ հզորության վերաբերյալ վերջնական որոշում չներկայացրեց։
Նա նշեց, որ անհրաժեշտ է համադրել արհեստական բանականության ոլորտի գործարանների զարգացման նախատեսվող տեմպերը Հայաստանի էներգետիկ կարողությունների զարգացման տեմպերի հետ։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի էներգետիկ ծրագրերում պետք է հաշվի առնել ոչ միայն ներքին սպառումը, այլև էլեկտրաէներգիայի արտահանումը։
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանի համար հեռանկարային ուղղություն է, հատկապես հաշվի առնելով արևային էներգիայի մեծ ներուժը։
«Նախկինում էլ մեր տրամաբանությունը եղել է այն, որ մի հիմնական մասը մենք պետք է արտահանենք, բայց հիմա մենք հասկանում ենք, որ էլի ուզում ենք շատ արտահանել, բայց, ավելի շատ պետք է լինելու նաև Հայաստանի ներսում»,- նշեց վարչապետը։
Նա ասաց, որ էներգետիկ քաղաքականությունը պետք է կառուցել ճկուն կերպով՝ հաշվի առնելով, թե ապագայում պահանջարկն ինչ ուղղությամբ է զարգանալու։
Մանրամասները՝ տեսանյութում