Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։
 
Նախագահը կարևորել է նման այցելությունները՝ որպես հայ և ամերիկյան ժողովուրդների միջև բարեկամության և արժեքային երկխոսության խորացման հնարավորություն՝ ընդգծելով քրիստոնեական արժեքների դերը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին, խաղաղության, հանրային համերաշխության և համամարդկային արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը։
 
Կարևորվել է նաև ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը Հայաստանին։