Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-20_20-11-51
A A
Պաշտոնական

Երևանում ավարտվել է ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը

Երևանում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի 9-րդ գումարման պատգամավորների ընտրությունների քվեարկությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Դեսպանատանը գործող թիվ 8026 ընտրատեղամասը փակվել է։ Դեսպանատան փոխանցմամբ՝ քվեարկության գործընթացն անցկացվել է Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան։

Ընտրական հանձնաժողովի անդամներն անցել են քվեների վերջնական հաշվարկին։

ՌԴ Պետդումայի 9-րդ գումարման ընտրությունները Հայաստանում անցկացվել են սեպտեմբերի 20-ին։ Հայաստանի տարածքում քվեարկության համար գործում էր երկու ընտրատեղամաս՝ Երևանում և Գյումրիում։