Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-29_09-38-21
A A
Պաշտոնական

Բեռնատարը ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել էր կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։42-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։