Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նոյեմբերի 1-ից կգործեն կենսաչափական ծառայությունների մատուցման 14 նոր գրասենյակներ (տեսանյութ)

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։

Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․

ԵՐԵՎԱՆ • «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 • «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ • Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ • Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ • Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ • Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ • Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ • Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 • Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ • Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ • Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ • Իջևան՝ Անկախության փողոց, 19/79

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ • Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) • Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12

2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․

Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում, Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում, Արարատի մարզում՝ Արարատում։

Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։