A
A
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հաջողվել է կանխել կրակի տարածումը
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմին կից այրվում է խորդանոց և խոտի դեզ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։25-ին, մարվել՝ 13։42-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր: