Բացել լրահոսը Փակել լրահոսը
858525187_1772599944871160_3072768205728233656_n
A A
Սպորտ

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
 
🌍 Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ:
🇦🇲 Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
🇦🇲 Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով 6 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
🤩 13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը մրցաշարի շրջանակում լրացրեց նաև իր երկրորդ գրոսմայստերի նորման։
💪 Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նոր հաջողություններ։