Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմֆուդի» մթերքը հանվում է վաճառքից

Տնտեսություն
f37c96e61c3929c74c4adba6fe8ff1fa

Այսօր Գյուղնախարարության ներկայացուցիչ Արմեն Պիպոյանը և սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը պարզաբանեցին «Արմֆուդ» ընկերության արտադրած այծի կաթում հայտնաբերված աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաների մասին փաստը:

«Մենք աչալրջության կոչով դիմեցինք քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռք չբերեն այդ ընկերության կաթնամթերքը, որովհետև չի բացառվում, որ ստաֆիլակոկի բակտերիաներ հայտնաբերվեն նաև կաթնաշոռում, թթվասերում և մածունում»,- տեղեկացրեց Արմեն Պիպոյանը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ մենք պետք է ապահովության համար իմանանք, թե որքանո՞վ է վերահսկվում նման ապրանքը շուկայում հայտնվելու գործընթացը։ «Էս արտակարգ դեպքերը պետք է համապատասխան ընթացք ստանան և պատժվեն բոլոր մեղավորները»,-եզրակացրեց Արմեն Պողոսյանը եւ շեշտելով, որ քաղաքացին նույնպես պետք է շատ ուշադիր լինի և արագ ահազանգի:

Արմեն Պիպոյանը տեղեկացրեց նաեւ, որ ստուգայցեր են կազմակերպել մարզերի խանութներ, որպեսզի վաճառքից հանվի «Արմֆուդի» ողջ տեսականին: Նրա խոսքերով, նման դեպքերի համար սահմանված է 100-300 հազար դրամի տուգանք: