Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկային «թեժ» տասնյակ

Տնտեսություն
32810ba8d10f2189a947fb87a125a4af

9 ամսվա տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 22.5 մլրդ դրամով: Երկրորդ խոշորագույն հարկատուն "Հայռուսգազարդն" է. 9 ամսում վճարել է մոտ 16 մլրդ դրամի հարկ:

Խոշոր հարկատուների ցանկում 3-րդ տեղում «Ղ-Տելեկոմն» է` 12.2 մլրդ դրամ: Նրան ցանկում հաջորդում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգը» 11.9 մլրդ դրամ ցուցանիշով, ապա «Արմենթել»-ը` 9.7 մլրդ դրամ:
Հաջորդ տեղերը զբաղեցնում են «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը , «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, «Ֆլեշը», «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է Մեծամորի ատոմակայանը, ով վճարել է 3.7 մլրդ դրամ հարկ։ Ի դեպ, ՀԱԷԿ-ն առաջին անգամ է ընդգրկվել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում: