Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկական Եվրատեսիլը հիասքանչ շոու է խոստանում (տեսանյութ)

Մշակույթ
cb2ee9f0e3d1a865eedf4b2c84ab618f

Երկու օրից կմեկնարկի Մանկական Եվրոտեսիլը: Ըստ կազմակերպիչների ու մասնագետների, սպասվում է գեղեցիկ ու շքեղ շոու:

Մանկական Եվրատեսիլի մամլո կենտրոնից իրենց հեռուստաալիքներին ու պարբերականներին առաջին ռեպորտաժներն են ուղարկում արտասահմանցի լրագրողները:

Ուկրաինայի առաջին ազգային ալիքի լրագրող Լիզա Արֆուշն ամեն ինչ շատ է հավանել: «Շատ լուրջ է կազմակերպված»,- ասաց նա եւ հավելեց.
«Ձեր երկիրը ներկայացնող Դալիթայի երգն էլ համապատասխանում է հայկական հյուրընկալությանը»։

Ադրբեջանական լրատվական հերյուրանքներին մեր կազմակերպիչները հանգիստ են վերաբերվում: Արտակ Վարդանյանը համոզված է, որ այստեղ գտնվող արտասահմանցի 80-ից ավելի լրագրողների մեկնաբանություններն են կարևոր:

Շոուին հետեւող լրագրողներն ու մասնակիցները արդեն ունեն ֆավորիտ երգիչներ։ Առավել շատ են Նիդերլանդների, Շվեդիայի, Ռուսաստանի,Բուլղարիայի եւ Հայստանի երկրպագուները։