Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթար. Վարորդը մահացել է

Հասարակություն
18b164a0e32645203af8d88344850de8

Հունվարի 17-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում (ավազահանքի մոտ)տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ՏՏ 938 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդ, Երևան քաղաքի բնակիչ ,1978 թվականին ծնված Տիգրան Ջուլյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Տիգրան Ջուլյանի դին:

Ջրագծի վթար

Հունվարի 17-ին`ժամը 15.04-ին, Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող չշահագործվող կաթսայատանը տեղի է ունեցել ջրագծի վթար:

Տեղում պարզվել է, որ ջրագծի վթարն առաջացել է երկաթբետոնյա կառուցատարրի ընկնելու պատճառով, առկա են ևս մի քանի կառուցատարրերի անկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` վտանգը կանխելու համար:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարներն իրականացրել են սպառնալիք հանդիսացող երկաթբետոնյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։