Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ կորածը՝ մահացած

Հասարակություն
098fae3c45ecd2b8675fbaeb410d6fa5

Երեւանի Շահումյանի 6-րդ փողոցի 61 տան բնակիչ, 1978 թվականին ծնված Տիգրան Ջուրյանը, որը հունվարի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում դուրս էր եկել տնից, իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2106» մակնիշի 03 SS 938 պետհամարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով մեկնել անհայտ ուղղությամբ և այլևս չէր վերադարձել:

Հունվարի 17-ին, ժամը 13.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին գտնվող «Թեյարան»-ին հարակից ձորում վթարի ենթարկված ավտոմեքենա կա:

Պարզվել է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Տիգրան Ջուրյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կմ-ին վթարի էր ենթարկվել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր:
Կատարվում է քննություն: