Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստան չմտած՝ վերադառնում են

Հասարակություն
1977e359d0ee71d01c87e5490abf16c5

Վերին Լարսի անցակետում մնացած հայերը երեկվանից սկսել են վերադառնալ Հայաստան։

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Ա1+»-ին փոխանցեց, որ անտրամաբանական է 6 օր սպասել, մինչեւ ճանապարհը կբացվի։
Արդեն 2 օր է՝ «Կազբեգի- Վերին Լարս» անցակետի փակվելու արդյունքում Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնող 350 մարդ՝ հիմնականում հայեր, մնացել էին սահմանին՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` հիմնվելով վրացական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկատվության վրա, հայտարարում է, որ առաջիկա 5-6 օրերի ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է լինելու բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար:
Նախարարությունը խցանումներից խուսափելու նպատակով խնդրում է ավտովարորդներին` նշված ժամանակահատվածում զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթևեկելուց:

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը առաջարկել էր հայ-վրացական համատեղ ընկերություն ստեղծել՝ ճանապարհին մնացած բեռնատար եւ մարդատար մեքենաները գումարով փոխադրելու համար։

Սակայն ընկերությունը դեռ չի ստեղծվել։

Տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Պետրոս Դեմիրճյանը «Ա1+»-ին հայտնեց, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, այդ արագ լուծվող հարց չէ եւ ժամանակ է պահանջվում։