Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույց՝ երեխաների հետ (տեսանյութ)

Հասարակություն
977b6837252f4e08bd098f16c1b66cc8

Իրենց սեփականություններից զրկված մի խումբ քաղաքացիներ այսօր պատրաստվում են գիշերել Սերժ Սարգսյանի նստավայրի առաջ:

Արդեն 3-րդ օրն է՝ Բուզանդի եւ Երկմալյան փողոցի բնակիչները հավաքվում են Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ։ Այս մարդիկ արդեն 6 տարի է՝ վարձով են ապրում, քանի որ այդպես էլ չեն կարողանում մուտք գործել նորակառույցներում գնված իրենց բնակարանները:

Պայմանագիր բնակիչները կնքել են «Գաբբնակշին» ընկերության հետ, եւ վճարել անհրաժեշտ գումարը: Որոշ ժամանակ անց նրանք պարզել են, որ նույն բնակարանը ընկերությունը վաճառել է մի քանի անգամ: Խաբված բնակիչները նստռացույց են պատրաստվում անել իրենց երեխաների հետը միասին:

Եթե Սերժ Սարգսյանը լուծում չտա իրենց խնդրին, բողոքի ակցիայի մասնակիցները խոստանում են դիմել ՀՀ-ում բոլոր օտարերկրյա դեսպանություններին՝ ապաստան ստանլու խնդրանքով;