«Խաշը կերել, չեն մարսել» (տեսանյութ)
Օծանելիքով ցողվելուց հետո՝ երգահան Ռուբեն Հախվերդյանը ազդարարեց , որ պատրաստ է պատասխանել լրագրողների ցանկացած հարցի: Բայց սկզբից հայտարարեց, որ քաղաքականության հետ կապ չունի. «Երբևէ կյանքումս դառնամ կուսակցության անդամ, դա կլինի կանաչների կուսակցությունը, բնապաշտպանությունը»։
Ինչպես նա, այնպես էլ դերասան Սերգեյ Դանիելյանը համակարծիք են, որ այսօր բոլոր քաղաքական ուժերին բացի առաջիկա ընտրություններից ոչինչ չի հետաքրքրում. «Դե իրենց համար, ուտում են՝ խմում են, մեկ էլ հանկարծ տրանսֆորմացիա է լինում իրենց մեջ ու սկսում են, խոստումներ տալ, ավելի լավ են հագնվում»
Հնարավոր բոլոր կեղծիքները կանխելու համար Ռուբեն Հախվերդյանը կոչ է անում ուղղակի բոյկոտել ընտրությունները:
«Լևոն տեր-Պետրոսյանն է, Ռոբերտն ա Քոչարյան կամ Սերժը Սարգսյան, երեքին էլ իսկապես շատ հարգում սիրում եմ, ոչ մեկին մի ընտրեք, որովհետև դուք դրանով վնաս եք տալիս հայ ժողովրդին»,-ասաց նա։
Իրենց հարգող բոլոր մտավորականների անունից Ռուբեն Հախվերդյանն ու Սերգեյ Դանիելյանն այսօր իշխանություններին փոխանցեցին, որ ընտրական քարոզարշավում իրենց նկատմաբ չփորձեն որս սկսել՝ անկախ առաջարկվող գումարից:
Նախքան ընտրությունների գնալը, Ռուբեն Հախվերդյանը կոչ է անում մեկ անգամ եւս հիշել այսօրվա ԱԺ-ում տեղ գտածների դեմքերը. « Կեսից շատի դեմքերը բութ և անհասկանալի դեմքեր են, ոնց որ խաշը նոր են կերել ու չեն մարսել»: