Միլանի վրա թունավոր ձյուն է տեղացել
Իտալիայում արտառոց և հազվագյուտ երևույթ է տեղի ունեցել, երկնքից թափվել է «քիմիական ձյուն»,- գրում է «Corriere della Sera» թերթը::
Գիտնականները ուսումնասիրելով ձյան բաղադրությունը, եկել են այն համոզման, որ ուժեղ քամիները Ռուսաստանի արտադրական աղտոտված շրջաններից քշել հասցրել են քիմիական վտանգավոր էլեմենտներ, որոնք ձնախառն թափվել են Իտալիայի Միլան քաղաքի վրա:
Ձնահոսքի հետևանքով օդը աղտոտվել է քիմիական մի շարք թունավոր էլեմենտներով՝ պղնձի սուլֆատով, պղնձի օքսիդով, սնդիկի յոդատով, կադմիումով, սիլիկատներով և այլն:
Միլանի սարսափած բնակիչները սպասում են, թե երբ է դադարելու վտանգավոր ձյունը, որն, ըստ գիտնականների, կթափվի այնքան ժամանակ, մինչև կավարտվեն Ռուսաստանից ներհոսած քիմիական տարրերը:
«Էկոլոգների համար այս ֆենոմենը մի ազդանշան է ամբողջ աշխարհին, որ օդի աղտոտվածությանը, որտեղ էլ այն լինի պետք է լրջորեն վերաբերել, քանի որ բոլոր ազգերը ապրում են մեկ ընհանուր մոլորակի վրա», -նշում է թերթը: