Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակողներին ձերբակալել են

Հասարակություն
e939411895c401f9214431ba75ac0260

«Նիկո» կահույքի սրահի մոտ տեղի ունեցած խուլիգանության առիթով կան ձերբակալվածներ։

Հունվարի 17-ին Երևանի Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահ տեղի ունեցած խուլիգանության ընթացքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա Տիգրան Հ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ օրը, ժամը 16.30-ին, 18-ամյա Նարեկ Մ.-ն վիճաբանել է 19-ամյա Էդգար Ն.-ի հետ, որի ընթացքում Նարեկ Մ.-ն իր մոտ եղած «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նարեկ Մ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակը:
Նարեկ Մ.-ն և Էդգար Ն.-ն ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին պարզելու, ինչպես և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։