Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղեւորափոխադրումների ծավալն աճել է 7,1%-ով

Հասարակություն
4a4d267e520c1092040c8a324479be47

2011 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3269,4 հազար տոննա, ինչը 6,7%-ով գերազանցում է 2010 թվականին գրանցված ցուցանիշը: Նշենք, որ 2011 թվականի ՀԿԵ բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 9,6%-ով գերազանցել է հունվար-դեկտեմբեր ամիսների համար նախատեսված ծավալը:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2011 թվականին կազմել էր 449,8 հազար տոննա, ինչը 32%-ով գերազանցեց 2010 թվականի ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. ընթացքում փոխադրվել էր 1351,1 հազար տոննա բեռ, ինչը 5,2%-ով պակաս է 2010 թ. ցուցանիշից:

Տեղական հաղորդակցությունում 2011 թվականի ընթացքում փոխադրվել է 1468,5 հազար տոննա բեռ, ինչը գերազանցում է 2010 թ. գրանցված ցուցանիշը 13,3%-ով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային ուղևորափոխադրումների ծավալները 2011 թվականի արդյունքներով աճել են 7,1%-ով:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ անցյալ տարվա արդյունքներով Երևան-Թբիլիսի-Երևան և Երևան-Բաթումի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 57,5 հազ. ուղևոր՝ 2010 թվականին տեղափոխված 53,7 հազ.ուղևորի դիմաց:

Միայն 2011 թվականի դեկտեմբերին միջազգային ուղևորափոխադրումների ծավալներն աճել են 45%-ով: Նշված ժամանակահատվածում գործող Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղևոր են դարձել 2,9 հազ. մարդ՝ 2010 թվականին տեղափոխած 2 հազ.ուղևորի դիմաց:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականին ՀԿԵ ՓԲԸ ծառայություններից օգտվել է 586,5 հազ. ուղևոր:

Այս մասին հայտնում է ընկերության մամլո ծառայությունը։