Սրճարանում Կամոն չի համբերել
Հունվարի 19-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բուզանդի փողոցում գտնվող «Չեմպիոնս» սպորտ-բարի մոտից բերման են ենթարկել 25-ամյա Կամո Ունանյանին
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 21.30-ից 22.00-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բարում, իրեն ուշ մոտենալու կապակցությամբ, վիճաբանության մեջ է մտել մատուցողի` 26-ամյա Տիգրան Ս.-ի և մենեջերի` 26-ամյա Աշոտ Ա.-ի հետ, այնուհետև իր ընկերոջը` Ռոբերտ Կ.-ին պատկանող «Ռեք» գազային ատրճանակով դուրս գալով բարի դիմաց` կրակոցներ է արձակել, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով բարի աշխատակիցների ու հաճախորդների նկատմամբ, վիճաբանել է նրանց հետ և հայհոյել։
Ատրճանակը ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:
Այս մասին հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը։