A
A
Ոստիկանությունը կստուգի մազի լաքի «ուժը»
Որոշ լրատվամիջոցներ անդրադառնալով երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի աշխատանքին` նշել են, որ որոշ «հնարամիտ» վարորդներ գտել են հիշյալ սարքերից խույս տալու ելքը. իբր պետհամարանիշերին մազի լաք քսելու դեպքում` համարները չեն երևում, այդպիսով` սարքերը չեն արձանագրում խախտումները:
«Շրջանառվող լուրերի կապակցությամբ հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունն արդեն ուսումնասիրում է ԶԼՄ-ներում նշված փաստերը, կատարվում են համալիր փորձաքննություններ և մոտակա օրերին կտրվեն սպառիչ պատասխաններ»,- ասված է ՀՀ ոստիկանության ՀԿԼ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այս սարքերը գործարվել են հունվարի 16-ից։