Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոյանը նշանակվեց տեղակալ

Հասարակություն
e6142cfcfb708431c09a472bb6303f57

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը։ Այսօր շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջինիս հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում և , որպես քաղաքապետի տեղակալ առաջադրել է աշխատակազմի ֆինասական վարչության պետ Վահե Նիկոյանի թեկնածությունը։

Երեւանի ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի առաջարկությանը։

Անցավ միաձայն

՝ Երևանի ավագանին միաձայն հավանության է արժանացրել «Երևան քաղաքի ավագանու 2011 թ. դեկտեմբերի 23-Ի N 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, գումար հատկացնելու և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» որոշման նախագծին։

Որոշմամբ նախատեսվում է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի քաղաքաշինական, ճանապարհաշինական, բնապահպանական, կոմունալ տնտեսությանը, արտաքին լուսավորությանն առնչվող և մի շարք այլ ծրագրերի։