«Աէրոֆլոտ»-ը չանտեսեց Պուտինի ասածը
«Աէրոֆլոտ - ռուսական ավիաուղիներ» ընկերությունը համաձայնել է ինքնաթիռ տրամադրել Ռուսաստանի ֆուտբոլի միությանը` Եվրո-2012-ում Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ խաղերին ֆուտբոլասերներին անվճար տեղափոխելու համար:
Ավելի շուտ նման պատրաստակամություն հայտնել է «Տրանսաերո» ավիաընկերությունը:
Հարկ է նշել, որ մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլային կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ ավիաընկերությունները հնարավոր է անվճար ինքնաթիռներ տրամադրեն ֆուտբոլասերներին Եվրո-2012-ի ժամանակ:
Ի դեպ, երբ «Աէրոֆլոտ»-ի այս հաղորդագրությանը ֆեյսբուկցիները ուրախությամբ չեն արձագանքել։ «Աէրոֆլոտ»-ի էջում նրանք հարց են բարձրացրել՝ ում է պետք այս պոպուլիզմը, չէ՞ որ վճարելու է ոչ թե Պուտինը, այլ մնացյալ ուղեւորները ֆուտբոլասերներին մատուցված այս նվերի համար։