Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակամա պատժվում ենք բոլորս

Հասարակություն
9c9864ab9cca49373889af7bc60a13a7

Չնայած գործող օրենքին՝ մեր երկրում կրոնական կազմակերպության և ոչ մի ներկայացուցիչ այսօր չի անցնում այլընտրանքային ծառայություն:
Եթե պարտադիր զինվորական ծառայությունը դեմ է քաղաքացու կրոնական համոզմունքներին, ապա ՀՀ օրենսդրությունը նրան հնարավորություն է տալիս օգտվել այլընտրանքային ծառայությունից:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքերով՝ այդ երիտսարդները, չդիմանալով պայմաններին, պարզապես փախուստի են դիմում:

«Մի խումբ Եհովայի վկաներ և ռուսական եկեղեցու թևի 2 մալականներ, ովքեր անցնում էին ծառայությունը, հրաժարվեցին, որովհետև այդ լրիվ ռազմական էր։ Նրանք գտնվում էին զինվորական հսկողության տակ»,-ասաց նա։

Ըստ Միքայել Դանիելյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարելով կրոնական կազմակերպությունների ներկայացուցիրչների հայցերը՝ պատժում է ոչ միայն ՀՀ կառավարությանը, այլեւ այն քաղաքացիներին, ում հարկերից կառավարությունը պետք է վճարի իր անարդար վճիռների համար:

Հիշեցնենք,որ օրերս Եվրոպական դատարանը բավարարել «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության երկու անդամի բողոքը՝ պարտադրելով ՀՀ կառավարությանը նրանցից յուրաքանչյուրին հատկացնել 10000-ական եվրո։