Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղ ու ավազ են ցանում

Հասարակություն
d56897af5096ccc1902021b4816050fe

Երեւանում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու նպատակով վաղ առավոտից վարչական շրջանների և համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են տարվել ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ:

Մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար հունվարի 20-ին օգտագործվել է 137.7տ տեխնիկական աղ եւ 352.7 խմ ավազ, գործի է դրվել 99 հատուկ մեքենամեխանիզմ:

Հնարավոր առատ տեղումների դեպքում կօգտագործվի հավելյալ տեխնիկա եւ կձեռնարկվեն անհրաժեշտ այլ միջոցառումներ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը։