A
A
Մնացել են սահմանակետին
Հայաստանի մոտ 60 քաղաքացիներ այս պահին «պատանդ են» ռուս-վրացական սահմանակետին՝ Վերին Լարսի անցակետում։ Նրանց չեն թույլատրում շարժվել Հայաստան։
Վանաձորի «Ոսկե միջին. հասարակական նախաձեռնություններ կենտրոնի» նախագահ Հովհաննես Ղազարյանը «Ա1+»-ին փոխանցեց իր ստացած ահազանգը։ Մոտ մեկ շաբաթ այնտեղ « պատանդ դարձած» Արմենը նրան հայտնել է, որ այս պահին եղանակը լավացել է, սակայն կրկին ուղեւորվել չի թույլատրվում։
ՀՀ քաղաքացիները ստիպված տուն են վարձել եւ սպասում են վրացական կողմի թույլտվությանը։ Նրանք արդեն կասկածում են, որ պատճառը ձյունն է, քանի որ մաքրման աշխատանքներ չեն իրականացվում՝ անկախ եղանակից։