Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անանյանը կսպասի կառավարությանը

Հասարակություն
73cfa4193d3fd3346255f5a36065d78c

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը վերադարձել է Թբիլիսիից, սակայն առայժմ որեւէ բան չի ցանկանում հայտնել։

«Հարցը կներկայացնեմ կառավարությանը եւ հետագա քայլերը եւ անելիքները կորոշվեն»,- այսօր «Ա1+»-ին ասաց Լեւոն Անանյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Անանյանը հունվարի 19-ին մեկնել էր Թբիլիսի՝ վրացի գործընկերների հետ՝ Հովհաննես Թումանյանի տան հետ կապված ընդհանուր հայտարարի գալու համար։ Տունը վաճառվում է։

Ի դեպ, Գրողների միության նախագահի անձնական կարծիքով՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի տունը անպայման պետք է գնի հայկական կողմը։

Խոսքը գնում է Թբիլիսիի Դավիթաշվիլու 18 հասցեում տեղակայված տան մասին, որում 1909-1923 թթ-ը ապրել է Թումանյանը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան։