Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննախադեպ դեպքով նախաքննությունը շարունակվում է

Հասարակություն
e7ab34a2d462abc6919a64dc490f53a0

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպքի առիթով։

2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ։
Ըստ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում։

Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ` մտածելով, որ կարող է խուսափել ՙՌապիսկան՚ զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել վարչության աշխատակիցների հմտության և փորձառության շնորհիվ: Այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փոխանցում է, որ Նախաբցթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում. Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք։

Ի դեպ, առանձնակի խոշոր 3 դեպքերով նույնպես ապօրինի ներկրման փորձը կատարել են Իրանի 3 քաղաքացի` տեղափոխելով թմրանյութ և հոգեմետ դեղորայք: Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաև ծանրոցների միջոցով թմրանյութի և հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ այդ ուղին ևս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո:

Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների` օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ` սեփական մարմինը. ՙՄեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՚:

Նշենք, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք: