Հրդեհ դիսպետչերական կրպակում
Հունվարի 23-ին` ժամը 04.36-ին՝ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում` դիսպետչերական կետի կրպակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել`04.58-ին:
Այրվել է թիվ 2 երթուղու դիսպետչերական կետի կրպակը:
Մեքենան այրվել է
Հունվարի 23-ին` ժամը 05.53-ին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում` ավտոտնակից, ծուխ էր դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին, մարվել`06.33-ին:
Արտաշիսյան փողոցի թիվ 60 շենքի 33-րդ բնակարանի բնակիչ Կ.Գրիգորյանին պատկանող ավտոտնակում այրվել են տնտեսական իրեր և Ա.Կարապետյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 09 ԼԼ 844 պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։