Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկը 9 տարի լողասենյակից դուրս չի եկել

Հասարակություն
ea413a4431e81e2966de3d23aae0c62b

Պաղեստինի Կալկիլիա նահանգում հայրը լողասենյակում 9 տարի շարունակ պահել է հարազատ դստերը:

Երեկ՝ հունվարի 22-ի գիշերը, ոստիկանությունը ստանալով անանուն զանգ, աղջկա գերության մասին՝ ազատագրել է պատանդին` հայտնաբերելով դեռահաս աղջկան հոգեկան սարսափելի ծանր վիճակում, պատառոտված շորերով, պառկած լողասենյակի մերկ հատակին:

Հոր և աղջկա անունները ոստկանությունը չի հրապարակել, սակայն հայտնել է, որ հայրը դպրոցահասակ աղջկան գերության մեջ է պահել, որպեսզի չհանձնի նախկին կնոջը:

Աղջկա պատմելով` հայրը իրեն մշտապես ծեծել է՝ վախեցնելով, որ կսպանի, եթե օգնություն կանչի:

Ներկայումս աղջիկը գտնվում է մոր մոտ:

Հետաքրքիրն այն է, որ աղջկա մայրը այս 9 տարիների ընթացքում երբեք չի հայտնել նախկին ամուսնու հանցագործության մասին, որը կատարվել է սեփական երեխայի նկատմամբ,- գրում է «Ակսակալ» տեղեկատվական կայքը:

Աղջիկը հայտնել է, որ ուզում է դպրոց վերադառնալ: