Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հղիության ընդհատման նախընտրելի՞ տարբերակ (տեսանյութ)

Հասարակություն
29c4bde576fcffacd95325f1c2b02b1c

2011թ. ծնված երեխաների թիվը կարող էր կրկնակի լինել, եթե մայրերը չընդհատեին հղիությունը: Այս փաստն այսօր միաժամանակ հաստատեց երեք մասնագետ:

Ընդհատել անցանկալի հղիությունը, թե՞ ոչ՝ հարցին նրանք չունեն միանշանակ պատասխան:

Խնդրի միակ լուծումն անվտանգ տարբերակի ընտրությունն է: մասնագետները խորհուրդ են տալիս նախընտրել ոչ թե վիրահատական, այլ դեղորայքային միջամտությամբ պտղի վիժեցումը։

«Դեղորայքային աբորտի առավելությունը նա է, որ պտղաբերությունը վերականգնվում է նույն ամսում, նա նույն ամսում կարող է հղիանալ»,-ասաց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի եւ հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը։

Հիմք ընդունելով վիճակագրությունը՝ բժիշկները վստահեցնում են, որ կանայք սկսել են հղիությունն ընդհատել ոչ թե երեխայի սեռը հաշվի առնելով, այլ սոցիալական, առողջական վիճակից ելնելով: Իսկ ինչպես կանդրադառնա՞ դեղորայքային վիժեցումը ազգային անվտանգությանն եւ ծնելիության աճին. «Ընդհակառակը ազգային անվտանգության առումով այս մեթոդն ավելի կիրառելի է, քանի որ այն չի խանգարում հետագայում ծնելիությանը»,- պնդում է «Կանանց իրավունքների կենտրոն»-ի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:

Ըստ 2008թ. տվյալների` Հայաստանում կանանց 17-ի տոկոսի անպտղության պատճառը հետաբորտային բարդություններն ու անիրազեկությունն է եղել: Երբեմն կինը մտնում է դեղատուն, գնում պատահական մի դեղ ու ինքնուրույն, առանց բժշկի նշանակման փորձույմ ազատվել պտղից։

«Մի տխուր դեպք գիտենք, երբ կինը գնել է մի դեղ, որը համեմատաբար ավելի էժան է եւ շատ մեծ քանակով է ընդունել, որպեսզի ընդհատի անցանկալի հղիությունը, ունեցել է գլխապտույտ եւ ընկել է լողասենյակում, գլուխը կպել է վաննային ու մահացել է»,-ասաց «Կանանց իրավունքների կենտրոն»-ի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: