Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթական նոր չափորոշիչները հաստատվել են

Հասարակություն
aa26cbb06607463e8140dbeaee9037e9

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է հանրակրթական մի շարք առարկաների չափորոշիչները և ծրագրերը, որոնց հիմնական նպատակը ծանրաբեռնված ուսումնական ծրագրերի բեռնաթափումն է:

Դեռևս նախորդ տարի նախարարը խնդիր էր դրել աշխատանքային խմբերի առջև հանրային լայն քննարկումների միջոցով գործընթացում ներգրավել հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ:

Հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի "Հայրենագիտություն", 5-6-րդ դասարաների "Բնագիտություն", 6-9-րդ դասարանների "Հայոց պատմություն", "Համաշխարհային պատմություն", 7-9-րդ դասարանների "Քիմիա", "Ֆիզիկա", 6-8-րդ դասարաների "Աշխարհագրություն" և 9-րդ դասարանի "Հայաստանի աշխարհագրություն" առարկաների չափորոշիչներն ու ծրագրերը, որոնք տեղադրված են edu.am և armedu.am կայքերում: