Ո՞վ է Գարիկ Ն.-ն
Աջակցիր «Ա1+»-ինՖեյսբուքում քննարկումներ են սկսվել «Նեպտուն» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Ավետիսյանի՝ «Բանգլադեշցի Համոյի» ձերբակալության վերաբերյալ։
Սոցիալական ցանցերում սփռված տեղեկատվության համաձայն Բանգլադեշցի Համոյի մեքենային ետևից հարվածած՝ «Վազ» մակնիշի վարորդ` 31-ամյա Գարիկ Ն.-ն, իրականում ոստիկանության գործակալ է և միջադեպը կրել է պրովոկացիոն բնույթ:
Ի դեպ, Գարիկ Ն-ն, տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և գտնվում է ոստիկանության ուժեղացված հսկողության տակ: Բուժհաստատության աշխատակիցները պատմել են, որ Գարիկ Ն.-ի տեսակցության և " պերեդաչի" եմն բերում հիմնականում ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ:
«Ա1+»-ը փորձեց պարզաբանում ստանալ ոստիկանությունից։ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց եւ համարեց այս տեղեկատվությունը ոստիկանության գործունեությունը քաղաքականացնելու փորձ։