90 դելֆին ինքնասպանության փորձ է արել
Մոտ 90 հատ սև դելֆիններ՝ ինքնասպանության փորձ են արել նետվելով նոր-զելանդական նույն ափը, որտեղ մի քանի շաբաթ առաջ նետվել էր դելֆինների մեկ այլ խումբ: Նրանցից մի քանիսին այդպես էլ չի հաջողվեց փրկել, այս մասին հայտնել է РИА Новости- ն:
Միջադեպը տեղի է ունեցել Նոր-Զելանդիայի Գոլդեն-Բեյի ծովածոցում:
Տեղի բնական պաշարների պահպանման դեպարտամենտը կոչ է արել կամավորներին փրկել կաթնասուններին՝ նրանց նորից ծովը նետելով:
350 կամավոր իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու ափին հայտնված ծովային կենդանիներին: Բնապահպանները հավատացած են, որ ծովում հայտնվելուց հետո՝ դելֆինները այլևս ինքնասպանության փորձ չեն կատարի:
Գրինդները, այդպես են անվանում կետանման սև դելֆիններին՝ ծովային կաթնասուններ են, որոնց քաշը 800կգ-ից մինչև 2 տոննա է, իսկ երկարությունը 8.5-ից 10 մետր:
Նոր- Զելանդիայում դելֆինները հաճախ են նետվում ափ: Ըստ մասնագետների դա հիմնականում պատահում է ամռանը, երբ կաթնասունների վտառը Անտարկտիդայի ջրերից արտագաղթում է Նոր Զելանդիա:
Որպես կանոն, երբ մի դելֆին նետվում է ափ, ապա ընկերները անմիջապես հետևում են նրան՝ փոwրձելով փրկել ընկերոջը, բայց արդյունքում բոլորը արժանանում են նրա ճակատագրին: