Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպայի մայրը դիմել է ՍԴ

Հասարակություն
5cd9ed369e1d5bf22781b1e9c4bf0e0b

Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը կլսի ԶՈՒ մահացած սպա Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգ ընդունած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ «Նախաքննության ավարտման պահից» դրույթի եւ 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Արտակ Նազարյանի մահվան գործով նախաքննության ընթացքում նախաքննական մարմինը հարազատներին տրամադրել է միայն օրենքով նախատեսված եզակի նյութեր, հիմնականում՝ փորձաքննություններ անցկացնելու որոշումները եւ դրանց արդյունքները: Դրա հետեւանքով, տուժող կողմը զրկված է մնացել նախաքննությանը մասնակցությունից: Նյութերը մերժելիս նախաքննական մարմինը հղում էր անում 201-րդ հոդվածին՝ նախաքննության գաղտնիքին, մինչդեռ նյութերը տրամադրելը կարող է կատարվել նախաքննության գաղտնիության պահպանման պայմանով:

Բողոքը անցել է առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով եւ մերժվել է:

Ըստ դիմումատուի՝ Սահմանադրական դատարանում վիճարկվող խնդիրը սկզբունքային է ոչ միայն Արտակ Նազարյանի գործի, այլեւ ընդհանրապես ցանկացած գործով վարվող նախաքննությունում տուժող կողմի մասնակցության համար: